
ԱՄՆ-ն և Բելառուսը կարող են համաձայնության գալ պատժամիջոցների մեղմացման հարցում
New York Times-ը՝ հղում անելով Սպիտակ տան անանուն աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ-ն և Բելառուսը պատրաստվում են պայմանավորվածություն ձեռք բերել, որը կհանգեցնի Վաշինգտոնի կողմից Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների մեղմացմանը։
Հրատարակությունը նշում է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քրիստոֆեր Սմիթը շաբաթ Վիլնյուսում եվրոպացի դիվանագետների հետ անցկացված բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Մինսկի հետ կնքվող մեծ գործարքի նախապատրաստությունը սկսվել է։
Նախագծվող գործարքը ենթադրում է բելառուսական բանկերի նկատմամբ պատժամիջոցների մեղմացում՝ դիմաց, որի Բելառուսը պատրաստ կլինի ազատ արձակել մի շարք բանտարկյալների։
Բելառուսից պաշտոնական հաստատում այս տեղեկությունների վերաբերյալ դեռևս չի եղել։