
«Հայկական ավիաուղիները» տեղյակ է խնդրից, փորձում է կարգավորել այն․ ABCmedia-ին հայտնեց Դիանա Կարապետյանը
Այսօր Երևան-Մինվոդի, Մինվոդի-Երևան թռիչքները հետաձգվել են Մինվոդի եղանակային պայմանները հաշվի առնելով։ Ուղևորներին, որոնց թռիչքները հետաձգվել կամ չեղյալ են համարվել, մի քանի առաջարկ է հնչել․ վաղվա թռիչքի ուղետոմսեր, թռիչք՝ վաղը կամ մեկ այլ օր և գումարի ամբողջական հետվերադարձ։ Մեզ հետ զրույցում ասաց «Հայկական Ավիաուղիներ» ՍՊԸ-ի մամուլի պատասխանատու Դիանա Կարապետյանը։
«Ուղևորները սովորաբար մեզ գրում են, մենք տարբեր հարթակներում արձագանքում են իրենց։ Ըստ ընթացակարգի՝ իրենք դիմում են մեզ և մենք տոմսերը փոխում ենք օրինակ՝ վաղվա համար։ Սոցիալական հարթակներով, էլեկտրոնային հաղորդագրությամբ հայտ են ուղարկում։ Եթե անգամ հայտ չեն ուղարկում, մեր աշխատակիցները, ըստ հերթականության, գրում են, տեղեկացնում։ Այդ գործընթացը ամբողջությամբ անվճար է կատարվում»,- նշել է Դիանա Կարապետյանը։
Մինվոդի օդանավակայանում մնացած ուղևորներից մեկը մեզ հետ զրույցում էլ ասաց՝ իրենց հետ կապ չի հաստատվել, իսկ տեղում գործող ներկայացուցիչը պատճառ տեղեկություն չի հաղորդում։ Մանրամասները՝ այստեղ։