19 Հնս
2025
30.3° c ԵՐԵՎԱՆ
22.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիմոնյանը երկար ժամանակ աչք էր դրել պաշտոնանկ արված Աբազյանի պաշտոնի վրա, և հիմա նրա երազանքը կիրականանա. ТАСС

Սիմոնյանը երկար ժամանակ աչք էր դրել պաշտոնանկ արված Աբազյանի պաշտոնի վրա, և հիմա նրա երազանքը կիրականանա. ТАСС

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանը, ամենայն հավանականությամբ, կղեկավարի այս կառույցը․ ТАССին հայտնել են աղբյուրները։

Գործակալության աղբյուրներից մեկի խոսքով՝ Սիմոնյանը, որը նախկինում զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը, «երկար ժամանակ աչք էր դրել պաշտոնանկ արված Արմեն Աբազյանի պաշտոնի վրա, և հիմա նրա երազանքը կիրականանա»։

Մեկ այլ աղբյուր նշել է, որ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում Փաշինյանի կողմից՝ Աբազյանին «հետևելու» և զեկուցելու, թե արդյոք ամեն ինչ արվում է ըստ ՀՀ վարչապետի պահանջների։ Հունիսի 18-ի առավոտյան հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հրաժարականի մասին։ Աղբյուրների համաձայն՝ պատճառն այն է եղել, որ Աբազյանը հրաժարվել է կատարել Փաշինյանի՝ գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու հրամանը։ Վարչապետն ինքը, խոսելով Աբազյանի պաշտոնանկության մասին, նշել է, որ վերջինս «պետք է հանգստանա», քանի որ «բավականին երկար ժամանակ զբաղեցրել է այս պաշտոնը»։ Փաշինյանը նաև վստահեցրել է, որ Աբազյանը «չէր կարող չկատարել իր հրամանները»։

 

Ռազմագերիներ