16 Օգս
2025
31.2° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռոբերտ Ամստերդամը դատապարտել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի վիրավորական գրառումը

Ռոբերտ Ամստերդամը դատապարտել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի վիրավորական գրառումը

Ամերիկացի հայտնի փաստաբան, Սամվել Կարապետյանի եւ Սրբազանների գործով Հայաստան այցելած Ռոբերտ Ամստերդամն արձագանքել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի վիրավորական գրառմանը։

«Երկխոսության խնդրանքին Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է անպարկեշտ բառախաղով, որը ցույց է տալիս այն անպատժելիությունը, որով այս կառավարությունը կարծում է, թե գործում է»,– գրել է փաստաբանը X–ի իր միկրոբլոգում։

Հիշեցնեմ, որ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ամստերդամին Ротердамов կհակազդենք»։

Ռազմագերիներ