
«Արևմտյան Ադրբեջան» համայնքի փաստաթղթերը բացահայտում են իշխանությունների ստերը և վտանգը. Թաթոյան
Հայաստանի իշխանությունը թաքցնում է իրականությունը «Արևմտյան Ադրբեջան» համայնքի փաստաթղթերի մասին. ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, հրապարակելով նոր ապացույց, որը, նրա խոսքով, հաստատում է իշխանությունների՝ «Խաղաղության» պայմանագրի շուրջ հեքիաթի բացահայտումը:
«Նկարում ներկայացված է «Արևմտյան Ադրբեջան» համայնքի անդամության վկայական, որտեղ նշված է անձի ծագման վայրը՝ «Արևմտյան Ադրբեջան» և Հայաստանի Հանրապետության Ալավերդիի, Փոքր Այրիի բնակավայրերից մեկը»,-գրել է Թաթոյանը:
Նրա խոսքով, վկայականը հատուկ ձևավորված է այնպես, որ հիշեցնում է անձը հաստատող փաստաթուղթ (ID card) և, ըստ հրապարակման, դեռ 2022 թվականին նախատեսվել է այն հետագայում օգտագործել որպես անձնագիր: Նշվում է, որ վկայականի տերը «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության անդամ է, Մինգեչաուրի քաղաքապետարանի ավագանու անդամ, նաև Երիտասարդների թմրամոլության դեմ պայքարի հասարակական կազմակերպության Մինգեչաուրի նախագահը:
Թաթոյանևը պնդում է, որ այս փաստաթուղթը նշան է Հայաստանի Հանրապետության հնարավոր «ազդեցության» և իշխանությունները ստում են հասարակությանը՝ թաքցնելով ճշմարտությունը և մոտեցող վտանգը: