
Իսրայելական բանակը 24 ժամվա ընթացքում դուրս կբերվի հարավային Լիբանանից․ լրատվամիջոց
Իսրայելի պաշտպանության բանակը հրադադարի համաձայնագրի շրջանակներում առաջիկա 24 ժամվա ընթացքում դուրս կգա հարավային Լիբանանից, սակայն կմնա հինգ ռազմավարական դիրքերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իսրայելական «Ynet» պորտալը։
Ըստ աղբյուրի, Իսրայելի պաշտպանության բանակն անորոշ ժամանակով կպահպանի իր ներկայությունը հինգ դիրքերում՝ թույլ չտալու «Հեզբոլլահ»-ի զինյալների գործունեության վերսկսումը Լիբանանի հարավում: