
Փաշինյանի վերջին մարտը ՝ հիմա՞, թե՞ մեկ տարի հետո․ Свободная Пресса
Ակնհայտ է, որ ՀՀ–ում եկեղեցու դեմ բռնաճնշումները կշարունակվեն։ Փաշինյանը վճռական հարձակման է անցել՝ քաղաքական դաշտը լիովին մաքրելու նպատակով. գրել է Свободная Пресса–ն։
«Տրամաբանական է ուժեղացնել ճնշումը հակառակորդների վրա, երբ ընտրությունները դեռ շատ հեռու են», – կայքի հետ զրույցում նշել է քաղաքական վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը։ Նրա կարծիքով՝ նույնիսկ եթե այս իրադարձությունների պատճառով սկսվի լայնածավալ բողոքի արշավ, բավականին մեծ հավանականություն կա, որ այն մի քանի ամսից կհանդարտվի։ Սակայն դա չի չեղարկում բողոքի նոր բռնկումների հնարավորությունը Հայաստանում 2026 թվականի ընտրություններին մոտ։
Քաղաքագետը նշել է, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կարող էին աջակցել նրանցից շատերը, ովքեր վախենում էին պատերազմի վերսկսումից և կարծում էին, որ նման սցենարը քիչ հավանական է Նիկոլ Փաշինյանի հետ։ Այժմ հայ հասարակության մեջ նման վախերը, հավանաբար, ավելի քիչ կլինեն։ Թեև, իհարկե, կա հնարավորություն, որ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականին կկարողանա մոբիլիզացնել անորոշ ընտրողների առնվազն մի մասին այլ թեմաների շուրջ՝ օրինակ՝ ԵՄ–ի հետ հետագա մերձեցման հարցի շուրջ։ Բայց ընդհանուր առմամբ՝ թվում է, թե Նիկոլ Փաշինյանի թիմն ավելի շատ մտահոգված է ոչ թե ապագա ընտրություններում իր հակառակորդների շուրջ ընտրական մոբիլիզացիայով, այլ ընդդիմության՝ փողոցային բողոքի ցույցերի համար ցանցեր կազմելու ունակությամբ։ Ըստ քաղաքագետի՝ եկեղեցու ներկայացուցիչների դեմ կոշտ քայլերը, իհարկե, ստեղծում են Փաշինյանի հակառակորդների նոր մոբիլիզացիայի ռիսկ։ Նեյժմակովը չի բացառել, որ որոշ եվրոպացի դիվանագետներ կարող են իս հարցեր տալ ՀՀ վարչապետի թիմի ներկայացուցիչներին այն մասին, թե ինչու՞ է այդպիսի կոշտ ճնշում գործադրվում նրա հակառակորդների վրա։ Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը, անշուշտ, նախընտրելի է ԵՄ–ի համար իր հիմնական հակառակորդների մեծ մասից։ Ըստ նրա՝ հավանական է, որ ռուս պաշտոնյաների դիրքորոշումն ավելի զգույշ կլինի Հայաստանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի չհանդիսացող գործիչների ձերբակալությունների հետ կապված։