25 Հլս
2024
20.4° c ԵՐԵՎԱՆ
13.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իռլանդիան կմիանա Գազայի ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի դեմ ներկայացված Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Իռլանդիան կմիանա Գազայի ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի դեմ ներկայացված Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Իռլանդիան հայտարարել է, որ կմիանա Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ ներկայացված՝ Գազայում իրականացվող ցեղասպանության վերաբերյալ հայցին:

«Պատանդ վերցնելը, խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնության առաքմանը դիտավորյալ խոչընդոտելը, քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները, բնակավայրերում պայթուցիկ զենքի կամայական կիրառումը, քաղաքացիական պաշտպանության միջոցների ռազմական նպատակներով օգտագործումը, բնակչության հավաքական պատիժը, ցուցակը շարունակելի է։ Սա պետք է դադարեցվի: Միջազգային հանրության դիրքորոշումը պարզ է՝ բավական է»,- ասել է Իռլանդիայի արտգործնախարար Միխաուլ Մարտինը։

Մարտինը չի հստակեցրել, թե Իռլանդիան ինչ ձևաչափով մասնակից կլինի այդ գործին: Իռլանդիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երրորդ կողմի մասնակցությունը չի ենթադրում կողմերից մեկին համակիր լիներ, այլ թույլ կտա Դուբլինին առաջարկել իր մեկնաբանությունը 1948թ. Ցեղասպանության մասին կոնվենցիայի մեկ կամ մի քանի դրույթների վերաբերյալ, որոնք այս գործի առարկա են հանդիսանում: