ABCMEDIA
Իսրայելը և ԱՄՆ-ն հայտարարել են, որ թույլ կտան մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված․ ՄԱԿ գլխավոր քարտուղար

Իսրայելը և ԱՄՆ-ն հայտարարել են, որ թույլ կտան մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված․ ՄԱԿ գլխավոր քարտուղար

Իսրայելը և Միացյալ
Նահանգները հայտարարել են, որ թույլ կտան մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Եգիպտոսի և Գազայի
սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետ այցելելիս,  գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Անհրաժեշտ է ապահովել,
որ մարդասիրական օգնությունն ուղարկվի որքան հնարավոր է շուտ։ Այս կողմից մենք տեսանք
շատ բեռնատարներ, որոնցում ջուր, վառելիք, դեղորայք, սնունդ էր: Սրանք պետք են պատի
մյուս կողմում: Մենք պետք է հասցնենք այն մյուս կողմը, որքան հնարավոր է արագ»,- ասել
է Գուտերեշը։

Նրա խոսքով՝ վերջերս
«Իսրայելը և ԱՄՆ-ն հայտարարեցին, որ թույլատրվելու է մարդասիրական օգնության մուտքը
Գազայի հատված»։ «Եվ ես գիտեմ, որ Եգիպտոսի և Իսրայելի միջև կա համաձայնություն, որը
դա հնարավոր է դարձնում։

Բայց այդ հայտարարություններն
արվել են որոշ պայմաններով և որոշ սահմանափակումներով։ Եվ այդ պատճառով այժմ մենք ակտիվորեն
համագործակցում ենք բոլոր կողմերի՝ Եգիպտոսի, Իսրայելի, ԱՄՆ-ի հետ, որպեսզի համոզվենք,
որ մենք կարող ենք հստակեցնել այդ պայմանները… որպեսզի կարողանանք հնարավորինս շուտ
հասցնել այդ օգնությունը»,-հայտարարել է Գուտերեշը։