ABCMEDIA
Վերջին 6 օրվա ընթացքում Գազայի հատված ոչ մի կաթիլ ջուր չի մատակարարվել, պաշարները սպառվում են․ ՄԱԿ ԳՔ խոսնակ

Վերջին 6 օրվա ընթացքում Գազայի հատված ոչ մի կաթիլ ջուր չի մատակարարվել, պաշարները սպառվում են․ ՄԱԿ ԳՔ խոսնակ

Գազայի հատված  վերջին վեց օրվա ընթացքում ոչ մի կաթիլ ջուր չի
մատակարարվել, պաշարները սպառվում են, հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակ
Ստեֆան Դյուժարիկը։

«Բոլորովին վերջերս
եմ խոսել Պաղեստինում աշխատող իմ գործընկերոջ հետ, նա ասաց, որ 6 օրվա մեջ ոչ մի կաթիլ
ջուր չեն ստացել, պաշարները սպառման եզրին են»,- ասել է Դյուժարիկը։

Դյուժարիկը հավելել է, որ Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար հարկավոր
է, որ Իսրայելը «կանաչ լույս» վառի։