Էլեկտրոնային դեղատոմս․ ԱՆ նոր նախագիծը օգո՞ւտ է, թե՞ պատուհաս
2025 թվականի մարտից Հայաստանը կանցնի ամբողջապես էլեկտրոնային դեղատոմսերի գործածմանը, իսկ այս տարի մարտից էլեկտրոնային դեղատոմսը կգործածվի միայն փոխհատուցվող և որոշ խմբերի դեղերի համար։
Առողջապահության նախարարությունն իր էջում տեսանյութի միջոցով բացատրել է, թե ինչպես պետք է գործածել այն։
Աշխարհը վաղուց է որդեգրել բժշկության թվայինացման քաղաքականությունը։ Ամերիկացի հետազոտողները վստահեցնում են, որ այսպիսով բարձրացվել է աշխատանքի արդյունավետությունը, իսկ կլինիկաներում բարելավվել է սպասարկման որակը։
Նրանք պնդում են, որ ավելի քան 3,5 միլիոն մահվան դեպք է կանխվել այս ընթացքում՝ էլեկտրոնային դեղատոմսի շնորհիվ։ Հայաստանում մասնագետները ևս կարծում են, որ նախագիծը բավականին լավն է, բայց միաժամանակ կարծում են, որ այն չի գործի։ Մանրամասները՝ ռեպորտաժում։