10 Մար
2025
7.3° c ԵՐԵՎԱՆ
-0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոշտ դիրքորոշում ունեմ ՌԴ-ի հարցում, բայց լավ հարաբերություններ` Պուտինի հետ. Թրամփ

Կոշտ դիրքորոշում ունեմ ՌԴ-ի հարցում, բայց լավ հարաբերություններ` Պուտինի հետ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կոշտ դիրքորոշում ունի Ռուսաստանի հարցում, բայց միևնույն ժամանակ լավ հարաբերություններ է պահպանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Ես շատ կոշտ եմ եղել, բայց լավ լեզու եմ գտնում Պուտինի հետ»,- Fox News հեռուստաալիքին ասել է Թրամփը՝ մեկնաբանելով ՌԴ-ի վերաբերյալ իր դիրքորոշումը:

Թրամփը պատասխանել է ՌԴ-ի նկատմամբ իբր «մեղմ» վերաբերմունքի մասին քննադատություններին՝ նշելով, որ իր առաջին ժամկետի տարիներին մեծ թվով պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ՝ ի թիվս այլ միջոցների, և որ Պուտինն առաջինը կարող է հաստատել Ռուսաստանի նկատմամբ իր կոշտ մոտեցումը:

Ռազմագերիներ