06 Օգս
2025
35.3° c ԵՐԵՎԱՆ
27.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազան պաղեստինյան ապագա  պետության անբաժանելի մասն է. ՄԱԿ պաշտոնյա

Գազան պաղեստինյան ապագա պետության անբաժանելի մասն է. ՄԱԿ պաշտոնյա

ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը զգուշացրել է, որ Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնումը Գազայի հատվածում կհանգեցնի աղետալի հետևանքների. փոխանցում է BBC-ն:

Կազմակերպության գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին Իսրայելի նման քայլը խորապես մտահոգիչ է որակել՝ նշելով, որ այն կարող է վտանգել թե՛ պաղեստինցիների, թե՛ Գազայի հատվածում պահվող պատանդների կյանքը։

Յենչան նաև ընդգծել է, որ Գազան ապագայում ստեղծվելիք պաղեստինյան պետության անբաժանելի մասն է, և այն պետք է մնա այդպիսին։

Ռազմագերիներ