Գեղարքունիքում ենք, որի ճակատագիրը նույնպես օդում կախված է. Գառնիկ Դանիելյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները Բագրատ սրբազանի գլխավորությամբ Նորատուսում են:
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ Ադրբեջանում կազմում են ցուցակներ, որոնցում գրված են այն բնակավայրերի անունները, որտեղ պետք է «վերաբնակեցնեն» ադրբեջանցիներին։
«Ըստ Ադրբեջանի՝ համաձայնություն կա հայկական կողմի հետ, որպեսզի «փախստականները» վերադառնան այստեղ։ Իշխող կուսակցությունն օրերս «ավետեց» նոր պատերազմի մասին։ Երբ ամիսներ, տարիներ շարունակ ասում էինք, որ թշնամին չի հրաժարվելու իր ծրագրերից և գնալու է նոր տարածքներ, նոր բնակավայրեր զավթելու ճանապարհով, շատերը թերահավատորեն էին նայում, ոմանք էլ անջատել էին այդ ուղղությամբ բանականությունը և մտածում էին, որ ջայլամի քաղաքականություն վարելով կկարողանան թշնամուն հակահարված տալ»,- ասել է Դանիելյանը:
Պատգամավորը վստահեցնում է՝ սա մեկ անձի, մեկ կուսակցության ու մեկ քաղաքական շարժման անելիքը չէ։ Հայրենիքի առջև պարտականություն ունեն բոլորը՝ գյուղացուց, շինականից սկսած, մինչև գիտնական։