Հայ-թուրքական սահմանը բացելը սպառնում է պետականությանը. թուրքագետ
2018 թվականին օրակարգ վերադարձած հայ-թուրքական սահմանի բացման հարցը Արցախի հայաթափումից,
բռնազավթումից հետո ավելի արդիական է դարձել։ Թուրքիան, առաջադրած նախապայմաններից
մեկը՝ Արցախի հարցը, «լուծված» համարելով կարծես համաձայնում է բացել սահմանը։ Թուրքագետ
Տիրան Լոքմագյոզյանի խոսքով՝ մյուս երկու նախապայմանը, որ սահմանների հստակեցմանն ու
Հայոց ցեղասպանությանն ճանաչմանն էին վերաբերում, արդեն չի էլ քննարկվում։
«Սահմանը բացելով՝ առաջին հերթին կվնասենք գյուղացիներին։ Գյուղատնտեսությամբ զբաղվելը
անիմաստ է լինելու, որովհետև Թուրքիայում ամեն տեսակի միրգ, բանջարեղեն աճում է։ Էժան
գներով այստեղ կվաճառեն, իսկ մեր տեղականը, որ համեմատաբար թանկ է, կփչանա պարկերում։
Մենք կուտենք թուրքական լոլիկ, վարունգ, կարտոֆիլ. մի խոսքով ամեն ինչ»,- ABC
media-ի հետ զրույցում ասաց նա։
Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը ոգևորում է նաև այն առևտրականները,
որոնք մտածում են, թե ավելի էժան ապրանք են նեմուծելու։
«Թուրքիան, որտեղ մուտք է գործում, նախ շուկան է գրավում։ Մեր աչքի
առաջ վառ օրինակ ունենք՝ Վրաստանի Բաթումի քաղաքը։ Վրաստանի այդ հատվածում շատերը թուրքերեն
են խոսում, մշակույթը, մարդիկ թրքանում են։ Ի տարբերություն Վրաստանի՝ Թուրքիան մեզ
թշնամի է համարում։ Որպես այդ երկիրը ներսից իմացող մարդ՝ վստահաբար ասում եմ՝ մյուս
անվանումները քաղաքական խաղերի արդյունք է»,- ասաց նա։