26 Հլս
2024
20.6° c ԵՐԵՎԱՆ
13.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը իշխանություն չունի, կոլլաբորացիոնիստական ռեժիմ է գործում, որը պետք է հեռացվի․ Շարմազանով

Հայաստանը իշխանություն չունի, կոլլաբորացիոնիստական ռեժիմ է գործում, որը պետք է հեռացվի․ Շարմազանով

Հայաստանի Հանրապետությունը իշխանություն չունի, կա կոլլաբորացիոնիստական ռեժիմ, որը փաստ է․ այսօր «ՀՀի արդի մարտահրավերներն ու դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները» խորագրով քննարկման ժամանակ ասել է ՀՀԿ կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«Ինչպես Անրի Պետենի Վիշին գործակցում էր Ֆրանսիան զավթած ֆաշիստների հետ, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի խմբակը տարիներ շարունակ իրականացնում է համագործակցություն ադրբեջանաթուրքական ուժերի հետ, որովհետև երրորդ հանրապետության հիմքը նախևառաջ արցախյան շարժումն է։ Եթե Նիկոլ Փաշինյանի խմբակը 0,1 տոկոս հույս ներշնչեին, ապա արտգործնախարար պարոն Այվազյանը, փոխնախարար Ղալեչյանը կշարունակեին աշխատել»,- ասել է Շարմազանովը։

Ըստ Շարմազանովի՝ թշնամու օրակարգը սպասարկող իշխանությունից հույս չկա, և որպես ճիշտ ճանապարհ կոլլաբորացիոնիստական ուժերը պետք է դադարեն Հայաստանի անունից բանակցել։
 
«Միջազգային մարմինները, գործիչները առաջին հերթին գործում են իշխանության հետ և առաջին քայլը պետք է լինի ազգակործան այս ռեժիմին հեռացնելը»,-ասել է նա։

Անդրադառնալով արցախյան հարցին՝ Շարմազանովը նշել է՝ այն լուծված չէ, որքան էլ այսօրվա իշխանական ռեժիմը փորձի մարդկանց համոզել, թե իբր արցախյան հարցը սպառված է։

«Ադրբեջանի համար չկա առանձին արցախյան, տավուշյան հարց, կա ընդհանուր հայկական հարց, որը լուծված չէ, այլ հակառակը՝ ձգվելու է մինչև Իրևանյան հարցի։ Մենք այսօրվա իրավիճակում հայտնվել են, որովհետև Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունից և մի հարթակից թռավ մյուսը։ Եվ այո՛, արևմտյան հարթակում Շառլ Միշելի և Մակրոնի քավորությամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս։ Մեր խնդիրը պետք է լինի, որ մեր միջազգային գործընկերներին ներկայացնենք, որ սա կոլլաբորացիոնիստական ռեժիմի գնահատականն է, ոչ թե Հայաստանի գիտական, մտավորական, դիվանագիտական, քաղաքական հանրության»,- ընդգծել է Շարմազանովը։

Եզրափակելով ելույթը՝ Շարմազանովը նշել է, որ Արցախի խնդիրը կա և արցախցիների իրավունքների մասին պետք է մշտապես խոսել, որովհետև եթե դիվանագիտական դաշտում էլ փակենք Արցախի էջը, Հայաստանի էջը մշտապես կփակվի։