06 Օգս
2025
35.2° c ԵՐԵՎԱՆ
31.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը մի շարք պետությունների հետ համագործակցությամբ հումանիտար օգնություն է հասցրել Գազայի հատված

Իսրայելը մի շարք պետությունների հետ համագործակցությամբ հումանիտար օգնություն է հասցրել Գազայի հատված

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատված օդային ճանապարհով հումանիտար օգնության խմբաքանակ հասցնելու մասին՝ հերքելով, սակայն, Գազայի հատվածում սովի մասին տեղեկությունը:

ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Իսպանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ համագործակցությամբ անկլավ է հասցվել մարդասիրական օգնության 126 փաթեթ:

«Իսրայելի պաշտպանության բանակը միջազգային հանրության հետ համատեղ կշարունակի աշխատել Գազայի հատվածում հումանիտար վիճակի բարելավման ուղղությամբ՝ միաժամանակ հերքելով Գազայում սովի մասին կեղծ պնդումները», – ասվում է հայտարարության մեջ:

Ռազմագերիներ