Հայաստանը խնդրել է Թուրքիային ազդել Ադրբեջանի վրա և համոզել նրան արագորեն խաղաղության պայմանագիր կնքել։ Հայ-ադրբեջանական «պատմական» համաձայնագրի կնքման պահը մոտեցնելու Անկարայի շահագրգռվածությունը բավականին ծավալուն է՝ ընդգրկելով մի շարք հարցեր ոչ միայն Հարավային Կովկասի ներկայիս օրակարգից, այլև նրա սահմաններից դուրս․ գրում է Еadaily-ն։
Էրդողանին, առաջին հերթին, շոյել է իր նկատմամբ Փաշինյանի ընդգծված հարգալից վերաբերմունքը։ Էրդողանին կարելի է բնութագրել որպես «սենտիմենտալ» քաղաքական գործիչ, ով մեծ նշանակություն է տալիս իր օտարերկրյա գործընկերների խորհրդանիշներին ու ժեստերին։ Վերջին նման դրվագներից պետք է նշել ՀՀ -ի կողմից Պաղեստինի պետական անկախության ճանաչումն, ինչը արժանացել է Թուրքիայի գովասանքին։
Փաշինյանը, փոխելով իր մարտավարությունը, սկսել է խաղալ Էրդողանի արտաքին քաղաքական ավանդական հավակնությունների հետ, որոնք դուրս են գալիս Թուրքիային շրջապատող երկրների սահմաններից։ Անկարայի համար կարևոր է ամրապնդել իր դերը որպես առանցքային դերակատար Հարավային Կովկասում, որպեսզի հետագայում նմանատիպ կարգավիճակ ստանա հարակից տարածաշրջաններում, առաջին հերթին՝ Կենտրոնական Ասիայում: Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղությունը Թուրքիային կմոտեցնի այս նպատակին խոստումնալից տրանսպորտային և այլ միջսահմանային նախագծերի միջոցով։ Ներկայիս փակ սահմանները (հայ-թուրքական և հայ-ադրբեջանական) խոչընդոտ են դարձել Անկարայի համար, նրանք կատարել են իրենց առաքելությունը՝ շրջափակել Երևանը Ղարաբաղի «օկուպացիայի» ժամանակ և այժմ պետք է բացվեն Էրդողանին ձեռնտու պայմաններով։
Թուրքիան փաստացի դեմ է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարմանը, որը ՌԴ սահմանապահների կողմից «Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների» վերահսկում։ Միջանցքի երկայնքով ռուսական վերահսկողությունը Հայաստանի իշխանությունները համարում են հարված հանրապետության ինքնիշխանությանը։ Այստեղ Փաշինյանի և Էրդողանի շահերը համընկնում են, իհարկե, տարբեր պատճառներով:
Սա չի նշանակում, որ Էրդողանը «Զանգեզուրի միջանցքում» ռուս սահմանապահներին թուրքականով փոխարինելու պատրանքներ ունի։ Սակայն նրա համար ավելի լավ է, եթե այնտեղ ոչ մի երրորդ երկրի զինվորական չլինի, քան թույլ տա Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանային ծառայության ներկայացուցիչներին հսկիչ գործառույթներով հայտնվել տարածաշրջանում։