23 Հնս
2025
22.3° c ԵՐԵՎԱՆ
9.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դավիթ Համբարձումյանի մեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ, ապա վերադարձրել

Դավիթ Համբարձումյանի մեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ, ապա վերադարձրել

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մեքենան Էջմիածնի ոստիկաններն առգրավել են, տեղափոխել են տուգանային հրապարակ։ Ժամեր անց, սակայն, մեքենան վերադարձրել են. ABC Media-ին տեղեկացրել է հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։

Հիշեցնենք, որ այսօր Մասիսի քաղաքապետի գլխավորությամբ քաղաքացիները Զվարթնոցից քայլերթով գնացել էին Էջմիածին, իսկ արդեն վերադարձի ճանապահին ոստիկանները կանգնեցրել էին Համբարձումյանի մեքենան։

Նշենք, որ Նարեկ Մալյանը «Պատիվ ունեմ» խմբակցության հետ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ ներկայացնելու նախագիծ է սկսել։ Նրանց թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է։

Ռազմագերիներ