
Դատարանի որոշումը մնում է չկատարված. Աղվան Արշակյանի վիճակը շարունակում է վատթարանալ
Սրբազան Պայքարի աջակից Աղվան Արշակյանի նկատմամաբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու կամ փոխելու միջնորդությունը մակագրվել է Աղվանին կալանավորած դատավոր Գնել Գասպարյանին. հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Գնել Գասպարյանի նախագահությամբ Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառելով խափանման միջոց 2-ամսյա կալանքը, միաժամանակ դատական ակտով պարտավորեցրել է նախաքննություն իրականացնող մարմնին անհապաղ նշանակել դատաբժշկական փորձաքննություն պարզելու համար Աղվանի հիվանդության համատեղելիությունը կալանքի հետ: Նախաքննություն իրականացնող մարմինը չի կատարել դատարանի պահանջը և միայն մեր միջնորդությունից հետո` կալանքի վերցնելուց 25 օր անց է նշանակել փորձաքննություն, որը մինչև այժմ չի էլ իրականացվել: Այս ամբողջ ընթացքում վատթարացել է Աղվան Արշակյանի առողջական վիճակը, ինչի մասին վկայող ՔԿ կողմից վարվող ամբուլատոր քարտի քաղվածքը ներկայացվել է դատարանին: Հուսով եմ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն, ի դեմս Գնել Գասպարյանի, վարույթ կընդունի մեր ներկայացրած միջնորդությունն ու դատական ակտի տեսքով կարտահայտի իր վերաբերմունքը նախաքննություն իրականացնող մարմնի կողմից Դատարանի պահանջը չկատարելու և Աղվանին նման ծանր կացության մեջ թողնելու վերաբերյալ»,- գրել է նա։